Լրահոս

30.09.2014 10:54


ԱԺ դիմաց կրկին բողոքի գործողություն է տեղի ունենալու

ԱԺ դիմաց կրկին բողոքի գործողություն է տեղի ունենալու

Այս պահին Ազգային ժողովի դիմաց հավաքվում են տոնավաճառների առևտրականներ, վաճառողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ
Նրանք շարունակում են պահանջել վերանայել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որն իրենց իսկ բնորոշմամբ՝ կոչնչացնի փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում:
ԱԺ-ի դիմաց հավաքված անձինք պահանջում են խորհրդարանի արտահերթ նիստ գումարել ու կասեցնել օրենքի կիրառումը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը ձեռնարկել են ստորագրահավաք Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը