Նիդեռլանդները պատրաստ է պայքարել «Իսլամական պետության» դեմ միայն Իրաքում
Նիդեռլանդները պատրաստ է պայքար մղել «Իսլամական պետության» դեմ Իրաքում, բայց ոչ Սիրիայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտտենը։ Նրա խոսքերով՝ ահաբեկչական կազմակերպությունը ոչ միայն ապակայունացնում է տարածաշրջանը, այլև լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։
Վարչապետն ընդգծել է, որ Նիդեռլանդները կոալիցիային կտրամադրի վեց «F-16» կործանիչ Իրաքի տարածքում գործողություն իրականացնելու համար։
«Միջազգային կոալիցիան պետք է պայքար մղի ծայրահեղականների դեմ Իրաքում և Սիրիայում, – ընդգծել է նա։ – Սակայն Նիդեռլանդները հստակ պայքարելու են ահաբեկչական կազմակերպության դեմ Իրաքում, և այստեղ մենք ունենք նույն դիրքորոշումը, ինչ Մեծ Բրիտանիան»։
Ինչ վերաբերում է Սիրիային, վարչապետը նշել է, որ խնդիրը միջազգային իրավունքին է վերաբերում։ Նա նշել է նաև, որ Նիդեռլանդները չի պատրաստվում Սիրիա զորքեր ուղղել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։