Ահազանգ է ստացվել, որ «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում պայթուցիկ սարք է տեղադրված
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20.24-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները, ոստիկանության և շենքի ներքին անվտանգության աշխատակիցներն իրականացրել են տարհանում (մոտ 50 բնակիչ և աշխատակից) և տարածքի սահմանազատում:
Փրկարարները և ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊ վարչության կինոլոգները զննել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի չորս գրասենյակները. կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ օրվա պատասխանատուն, ՓԾ տնօրենի տեղակալը, ԵՓՎ պետի տեղակալը, ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 4-րդ բաժնի պետը և թիվ 8 ՀՓՋ-ի հրամանատարը:
Ահազանգ է ստացվել, որ «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում պայթուցիկ սարք է տեղադրված
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20.24-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները, ոստիկանության և շենքի ներքին անվտանգության աշխատակիցներն իրականացրել են տարհանում (մոտ 50 բնակիչ և աշխատակից) և տարածքի սահմանազատում:
Փրկարարները և ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊ վարչության կինոլոգները զննել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի չորս գրասենյակները. կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ օրվա պատասխանատուն, ՓԾ տնօրենի տեղակալը, ԵՓՎ պետի տեղակալը, ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 4-րդ բաժնի պետը և թիվ 8 ՀՓՋ-ի հրամանատարը: