Կարծիք

29.09.2014 22:08


Վահե Հովհաննիսյան. «Ի՞նչ է Էրդողանի այդ նոր Թուրքիան»

Վահե Հովհաննիսյան. «Ի՞նչ է Էրդողանի այդ նոր Թուրքիան»

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
Հարգելի գործընկերներ
Օգոստոսի 10-ին Թուրքիան ընտրեց իր նախագահին ուղիղ ընտրությունների միջոցով: Ցանկացած ուղիղ ընտրություն գերազանց հնարավորություն է որևէ երկրի համար՝ քայլ կատարել դեպի ժողովրդավարություն և մարդկային արժեքներ:
Ընտրությունների արդյունքները հեշտորեն կանխատեսելի էին օգոստոսից շատ առաջ: Երկրում ստեղծված մթնոլորտն ամիսներ շարունակ Էրդողանին ընտրությունների անվիճելի ֆավորիտ էր դարձրել:
Այնուհանդերձ, ընտրարշավի ընթացքում հիմնական թեկնածու Էրդողանի կողմից արված որոշ արտահայտություններ կարող են մեր անհանգստությունն առաջ բերել և չպետք է անտեսվեն: Ամենակարևորներից են Մերձավոր Արևելքի հակամարտություններին և հայերին վերաբերող ձևակերպումները: Այդ անհանգստություններն արդեն իսկ լուսաբանվել են թուրքական և միջազգային մամուլում:
Ազգային պատկանելության հողի վրա խտրականությունը դեռ երբեք լավ գործընկեր չի եղել որևէ լիդերի, որևէ նախագահի համար:
Այնուամենայնիվ, Թուրքիայի որոշ հասարակական շրջանակներում հնչում են կարծիքներ, որ այս ընտրությունները կարող են մեկնարկ հանդիսանալ նոր Թուրքիայի համար: Ցանկացած ազգ իրավունք ունի պատմության նոր էջի, նոր զարգացումների, նոր հաջողությունների: Ի՞նչ է Էրդողանի այդ նոր Թուրքիան, դեռ շատ դժվար է դատել:
Արդյո՞ք այս նոր Էրդողանը կշարունակի տարբերակել իր ընտրողներին, և իր վերաբերմունքը մարդկանց հանդեպ կառուցել՝ ելնելով նրանց ազգային պատկանելությունից: Արդյոք սա՞ չէր գաղափարը, որը Եվրոպային այնքան տառապանք բերեց տասնամյակներ առաջ:
Հին Էրդողանը հայտարարել էր «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության մասին, ինչի շրջանակներում հայ-թուրքական սահմանը մինչ օրս փակ է մնում. ողջ տարածաշրջանի համար՝ իրոք ապակառուցողական մի գործոն:
Արդյո՞ք «նոր» Էրդողանը կփոխի իր վերաբերմունքը այս և բազմաթիվ այլ՝ կարևոր հարցերի շուրջ: Այստեղ իրոք կարևոր կարող էր լինել միջազգային ու եվրոպական կառույցների դերը՝ պարագայում, եթե նրանք իրական վերաբերմունք ցուցաբերեին:
Շնորհակալ եմ
Վահե Հովհաննիսյան,
Հայաստան

Այս խորագրի վերջին նյութերը