Լրահոս

29.09.2014 19:13


Բողոքի գործողություն իրականացնող առևտրականներին այսօր բերման են ենթարկել ոստիկանություն

Բողոքի գործողություն իրականացնող առևտրականներին այսօր բերման են ենթարկել ոստիկանություն

«7օր»–ի տեղեկություններով՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի կողմից այսօր խորհրդարանի մոտ բողոքի գործողություն իրականացնելուց որոշ ժամանակ հետո ոստիկաններն այցելել են տոնավաճառներ և նրանցից ոմանց բերման ենթարկել ոստիկանության կենտրոնի բաժին։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է «7օր»–ի այս տեղեկությունը՝ մանրամասնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում են նրանք հրավիրվել ոստիկանություն։

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ 4 հոգի բերման են ենթարկվել՝ որպես վկա, և հարցաքննվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին Կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնող ՓՄՁ–ների ներկայացուցիչները փակել էին Նալբանդյան փողոցը, ինչի առիթով էլ քրեական գործ էր հարուցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը