Լրահոս

29.09.2014 18:54


ՕԵԿ-ի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ

ՕԵԿ-ի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցությունը արտահերթ նիստ էր գումարել, որը հրավիրվեց ժամը 18:30-ին: Նիստի օրակարգում ընդգրկված էին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Դրանք ներառում էին ԴԱՀԿ-ի կողմից, առանց դատարանի որոշման, քաղաքացիների գույքի և հաշիվների վրա կալանք դնելու խնդրը: Ավելի վաղ , սակայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Հանրապետական» խմբակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել արտահերթ նիստին: Արտահերթ նիստին մասնակցելու նպատակով ներկա էին մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ և ՕԵԿ պատգամավորները: ՀՀԿ-ից ներկա էին միայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գրանցվել էր 32 պատգամավոր: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չկա:

Այս խորագրի վերջին նյութերը