Լրահոս

29.09.2014 18:47


ԲՀԿ պատգամավորի առաջարկած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց

ԲՀԿ պատգամավորի առաջարկած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց (110 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ) Միքայել Մելքումյանի «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծը:

Սույն նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի կիրառել արդարացի, միջազգային առաջավոր պրակտիկային համահունչ վարչարարություն` միեւնույն ժամանակ համահարթեցնելով տույժերի կիրառման մեխանիզմը հարկային ոլորտում իրականացվող քաղաքականության հետ:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=32701

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը ներկայացրեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև նախագծով առաջարկվող հիմնական դրույթները, նշելով, որ «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք խնդիրների լուծմամբ եւ կանոնակարգմամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են երկրի տնտեսության զարգացման, արտահանման կառուցվածքի կատարելագործման, բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ սոցիալ-տնտեսական մի շարք այլ խնդիրների լուծման հետ:

Ներկայումս մի շարք իրավահարաբերություններ, որոնք ծագում են արդյունաբերության ոլորտում տնտեսավարողների, պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ իրավաբանորեն հստակեցված չեն: Մասնավորապես, դեռեւս օրենսդրորեն սահմանված չեն արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, աջակցության ուղղությունները, պետական կարգավորման մեխանիզմները: Դրա հետ մեկտեղ, դեռեւս օրենսդրորեն հստակեցված եւ սահմանված չեն ոլորտին առնչվող մի շարք հասկացություններ:

Առաջարկվող օրենքը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ` արդյունաբերական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացքում: Օրենքի նախագիծը սահմանում է արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակման եւ իրականացման ուղղությունները, զարգացման պետական ծրագրի, ինչպես նաեւ արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերի մշակման, հաստատման, իրականացման եւ փորձաքննության ընթացակարգը:

Օրենքի նախագիծը սահմանում է նաեւ արդյունաբերության օբյեկտներին տրամադրվող պետական աջակցության հիմնական ուղղությունները, արդյունաբերական գոտիների կազմավորման ու գործունեության առանձնահատկությունները:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ելույթ ունեցան տարբեր իշխանական ուժերի պատգամավորներ, ովքեր իրենց ելույթներում ևս կարևորեցին համակարգաստեղծ նախագծի ընդունումը:

Այս խորագրի վերջին նյութերը