Հետախուզում է հայտարարվել սպանության և մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Ավետ Օհանջանյանի նկատմամբ
Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Ավետ Միքայելի Օհանջանյանի նկատմամբ (լուսանկարում):
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Օհանջանյանը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանի տնօրենի աշխատասենյակում սեպտեմբերի 27-ին վիճաբանել է գարեջրատան համասեփականատերեր Ա. Հարությունյանի, Ս. Սենեքերիմյանի և տնօրեն Ա.Փարսադանյանի հետ` երաժշտության ձայնը բարձր լինելու հարցի կապակցությամբ, ապա իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել նշված երեք անձանց ու դիմել փախուստի:
Արդյունքում` Ա.Հարությունյանին պատճառվել է ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք, Ս. Սենեքերիմյանին` որովայնի խոռոչի թափանցող ծանր վնասվածք, իսկ Ա. Փարսադանյանին` կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածք, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Ավետ Օհանջանյանին ներգրավել որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Ա.Օհանջանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
վքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին