ՀՀԿ–ական Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը
ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ինչպես է վերաբերվում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը՝ ձեռնպահ է մնացել իր սուբյեկտիվ կարծիքը հայտնելուց։
–Ես կարող եմ ունենալ իմ սուբյեկտի՛վ կարծիքը՝ պետական տարբեր պաշտոններում այս կամ այն անձի նշանակման հետ կապված, բայց ես, անկեղծորեն ասած, ինձ իրավունք չեմ վերապահի գնահատելու կադրային որևէ որոշում, որովհետև ես ինքս (կամ մեզանից շատերը) բազմակողմանիորեն և բավարար տեղեկություններ չունեմ կադրային այս կամ այն ընտրության հիմնավորված կամ ոչ հիմնավորված լինելու հարցում։ Սակայն ինձ համար՝ որպես քաղաքացու, շատ կարևոր է, որպեսզի պետական պաշտոնյայի հանրային ընկալումը լինի համահունչ հասարակության սպասելիքներին,–այդուհանդերձ, ավելացրել է ՀՀԿ–ական պատգամավորը։
Մեր ճշտող հարցին՝ այսինքն, Սուրիկ Խաչատրյանի նշանակումը համահո՞ւնչ չէր հասարակության սպասելիքներին, Ս. Ֆարմանյանը հակիրճ պատասխանել է. «Ես ասացի իմ մոտեցումը»։

7or.am