Լրահոս

29.09.2014 16:46


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

  • Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի.
    • Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասի, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Բրյուսովի, Գետառի փողոցների, Արշակունյաց 1-36 համարների,
    • Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի, Կաշեգործների, Արագածի, Կողբի 1, 2-րդ փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
  • Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը՝ ժամը 09.00-ն, կդադարեցվի.
    • Կենտրոն վարչական շրջանի Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների, Տիգրան Մեծի պող. 15-ից բարձր, Խորենացու փող. 28-ից բարձր, Զավարյան 1-64, Նար-Դոսի 1-30 համարների և հարակից տարածքների,
    • Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի, Երկաթգծի, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրինի, Լիսինյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը