Գալուստ Սահակյան. «Դատաիրավական համակարգը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համամիտ չէ, որ հասարակությունը բացասաբար վերաբերմունք ունի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ։
–Ես չեմ ասի՝ դա հասարակական կարծիք է, որովհետև հանրաքվե չեմ անցկացրել։ Կան տարբեր և՛ դրական, և՛ պասիվ կարծիքներ, և՛ խիստ բացասական կարծիքներ,–ԱԺ–ում մի խումբ լրագրողներին ասել է Գ. Սահակյանը:
Ինչ վերաբերում է հարցին, որ Սուրիկ Խաչատրյանը կասկածվում է սպանության մեջ, Գ. Սահակյանը պատասխանել է.
–Դատաիրավական համակարգը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է:
Գալուստ Սահակյանը նաև հիշել է, որ 90-ական թվականներից ճանաչում է Սուրիկ Խաչատրյանին, և այս տարիներին այդպիսի բարձրագոչ բացասական վերաբերմունքի առիթ չի տվել:

7or.am