Ռազմական գործողություններից չտուժած Լուգանսկի դպրոցներում պարապմունքները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից
Հոկտեմբերի 1-ից Լուգանսկի բոլոր դպրոցներում, որոնք տեխնիկապես պիտանի են ուսումնական գործընթացի համար, վերսկսվելու են պարապմունքները։ Այս մասին այսօր հաղորդել է Լուգանսկի ներքին և տեղեկատվական քաղաքականության ու պատգամավորների հետ աշխատանքի հարցերով քաղխորհրդի վարչության պետ Օքսանա Տերեշենկոն։
«Երեխաներին պատրաստ է ընդունել 44 դպրոց», – մեջբերում է նրա խոսքերը Լուգանսկի քաղխորհրդի պաշտոնական կայքը։ Իսկ ռազմական գործողություններից տուժած դպրոցների աշակերտներին կընդունեն այլ ուսումնական հաստատություններ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ—ՏԱՍՍ»–ը։