Լրահոս

29.09.2014 14:58


Կոալիցիայի ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ, ավիահարվածներ են հասցրել Սիրիայի ենթակառուցվածքների օբյեկտներին

Կոալիցիայի ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ, ավիահարվածներ են հասցրել Սիրիայի ենթակառուցվածքների օբյեկտներին

Միջազգային կոալիցիայի ուժերն ավիահարվածներ են հասցրել հացահատկի ամբարներին և ենթակառուցվածքների այլ օբյեկտների՝ տեղակայված Սիրիայի արևմուտքում և հյուսիսում «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ինչպես տեղեկացնում է արաբական պետության ԶԼՄ–ն, ռմբակոծման հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական ինքնաթիռների օդաչուները, որոնք ռազմական առաքելություն են իրականացնում, Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքի մոտ գտնվող ջրաղացները և պահեստները կարող էին ընկալել որպես զինյալների թաքստոցներ։

Ոչնչացված ծայրահեղականների մասին տվյալներ չկան, չկա նաև հստակ տեղեկատվություն խաղաղ բնակիչների զոհերի թվի վերաբերյալ։ Կոալիցիայի ուժերը երկուշաբթի ավիահարվածներ են հասցրել Դեյր էզ Զոր քաղաքի շրջանում՝ երկրի ամենախոշոր գազամշակման գործարանի ուղղությամբ։ Գործարանի կրած վնասների ծավալների մասին դեռևս ոչինչ չի հաղորվում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը