Կարծիք

29.09.2014 14:53


Վահե Էնֆիաջյան. «Քաղաքացիների համար ստեղծվել է հարկային ծուղակ»

Վահե Էնֆիաջյան. «Քաղաքացիների համար ստեղծվել է հարկային ծուղակ»

Քիչ առաջ հանդիպեցինք շրջանառության հարկի մասին օրենքում արված փոփոխություններից դժգոհող փոքր և միջին ձեռներեցներին, ովքեր հուսալքությունից դրդված՝ եկել էին Ազգային ժողովի դիմաց և օգնություն էին ակնկալում այն պատգամավորներից, ովքեր պաշտպանում են ժողովրդի շահերը: Փաստ է, որ աղմուկ բարձրացնելով, թե շրջանառության հարկը 3.5%–ից նվազեցվել է 1.5%–ի, իրականում քաղաքացիների համար ստեղծվել է հարկային ծուղակ, և իրավական մի շարք նորմերով այն աստիճան է բարդացվել փաստաթղթաշրջանառությունը, որ մարդիկ չեն կարողանում կառավարել առանց այն էլ իրենց փոքր բիզնեսը. խոսքը վերաբերում է տոնավաճառների, փոքրիկ կրպակների և, առհասարակ, ՓՄՁ ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցչի, ովքեր պատրաստակամ են հարկային դաշտում գործունեություն ծավալել: Անթույլատրելի է քաղաքացուն գցել հուսալքության և հուսախաբության գիրկը:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը