Քաղաքական

29.09.2014 14:29


Բողոքի ելած փոքր ու միջին ձեռնարկատերերը սպասում են հոկտեմբերի 10–ի հանրահավաքին

Բողոքի ելած փոքր ու միջին ձեռնարկատերերը սպասում են հոկտեմբերի 10–ի հանրահավաքին

Օրեր առաջ Կառավարության, իսկ այսօր էլ՝ ԱԺ–ի մոտ բողոքի գործողություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատերերը չեն բացառում, որ հաջորդ անգամ կբարձրանան Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։

Մանր ու միջին բիզնեսին խեղդում են։ Կամաց–կամաց վերանալու ենք, փակելու ենք գնանք–«7օր»–ին ասել է Գնունու տոնավաճառում էլեկտրական ապրանքներ վաճառող Ռոբերտ Դավթյանը։

Նրա խոսքերով՝ առևտուր մինչ այժմ էլ դժվարությամբ էր լինում իրականացնել, իսկ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո ընդհանրապես անհնարին է դարձել.

–Օր օրի վատանում է առևտուրը, իսկ էս նոր օրենքով մանր բիզնեսը «սկում» է։ Միայն իշխանափոխությունը կլինի փրկությունը, որովհետև ամեն ինչ գալիս է վերևից։

Ռ. Դավթյանը նշել է, որ ՓՄՁ–ների ներկայացուցիչները սպասում են հոկտեմբերի 10–ին ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած համապետական հանրահավաքին։

–Տեսնենք՝ ամսի 10–ի միտինգին ինչ կարելի է անել. հնարավոր կլինի՞ իշխանափոխության հասնել։ Եթե դա էլ չեղավ, արդեն չգիտենք՝ ինչ անենք։ Երկիրն արդեն կործանվում է. միայն իշխանափոխություն է պետք,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը