Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին, ով այսօր բացառիկ մենահամերգ կունենա Երևանում:
Ողջունելով մեծանուն կոմպոզիտորին' Նախագահ Սարգսյանն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ' մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկին, ով մեծ ավանդ ունի 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային երաժշտության մեջ: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է նաեւ մեր ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին: Մեր ժողովուրդը սիրում եւ հպարտանում է Ձեզանով»:
Անվանի կոմպոզիտորը Նախագահին պատմել է Հայաստան կատարած այցելությունից իր տպավորությունների մասին: «Ամեն անգամ, երբ առիթ է լինում այցելելու Հայաստան, կարծեք, վերադառնում եմ իմ ազգային ակունքներին: Ինձ համար հոգեհարազատ է եւ իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը»,- նշել է Միշել Լեգրանը:
Նախագահ Սարգսյանն ու Միշել Լեգրանը մտքեր են փոխանակել նաեւ համահայկական նշանակության խնդիրների մասին:
Հանրապետության Նախագահը Միշել Լեգրանին է հանձնել Հայաստանի Պատվո շքանշան: Հանրահայտ հայազգի երաժիշտին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին հրամանագիրը Նախագահ Սարգսյանը ստորագրել էր երեկ:
Սերժ Սարգսյանն ընդունել է Միշել Լեգրանին