Քաբուլի միջազգային օդանավակայանը գրոհի է ենթարկվել մահապարտ–ահաբեկչի կողմից
Այսօր Աֆղանստանում նոր նախագահի երդմնակալությունից րոպեներ առաջ Քաբուլի միջազգային օդանավակայանը գրոհի է ենթարկվել մահապարտ–ահաբեկչի կողմից։ Այս մասին հաղորդել է «TOLO News» աֆղանական հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ ծայրահեղականը փորձել է ներխուժել օդանավակայանի տարածք, սակայն կանգնեցվել է անվտանգության ուժերի անցակետերից մեկում։ Պայթյունի հետևանքով մի քանի աֆղանցի ուժային է տուժել։ Ականատեսները հաղորդում են նաև մի քանի զոհի մասին։
Պատահարի մանրամասները և զոհերի թիվը ճշտվում են։ Իսլամական Հանրապետության նոր նախագահի երդմնակալության ու պաշտոնը զբաղեցնելու առթիվ Աֆղանստանի մայրաքաղաքում անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։