Քաղաքական

29.09.2014 11:33


Փորձագիտական հետազոտություն. 75,5 %–ը դեմ է սահմանադրական փոփոխություններին

Փորձագիտական հետազոտություն. 75,5 %–ը դեմ է սահմանադրական փոփոխություններին

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպությունն անց է կացրել որակական և քաղաքական հետազոտություն Սահմանադրության փոփոխության գործընթացի վերաբերյալ: Այսօրվա ասուլիսին ծրագրի ղեկավար Ռուբեն Սարգսյանը փորձագիտական խմբի հետ միասին ներկայացրել է հետազոտության արդյունքները:
Ըստ այդմ՝ պարզվել է, որ հասարակության 75,5%-ը կարծում է, որ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն այսօր չկա:
Հարցվածները կարծիք են հայտնել նաև մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, հարցին, թե որոնք են պատճառները, որ մարդու իրավունքները մեր երկրում պաշտպանված չեն, հարցվողների 56%-ը պատասխանել է, որ պատճառն օրենքների չգործելն է: 53%-ը կարծում է, որ վիճակի մեղավորը ներկայիս իշխանություններն են, և միայն 7%-ի կարծիքով խնդիրը գործող Սահմանադրությունն է:
Կատարված հարցումների համաձայն՝ հասարակության 56,9%-ը համոզված է, որ Հայաստանում ընտրություններն ամբողջովին կեղծվում են, և դրանց արդյունքները չեն համապատասխանում իրականությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը