Լրահոս

29.09.2014 10:56


Աֆղանստանում կկայանա երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությունը

Աֆղանստանում կկայանա երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությունը

Աֆղանստանի նոր նախագահ Աշրաֆ Գանի Ահմաձայն այսօրվանից պաշտոնապես կանցնի իր լիազորությունների կատարմանը։ Երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի կունենա Քաբուլում՝ երկրի ղեկավարի պալատում։

Երդմնակալության արարողության օրը՝ սեպտեմբերի 29-ը, ոչ աշխատանքային է հայտարարվել Աֆղանստանում։ Քաբուլում անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկվել։

Համաձայն միջոցառման ծրագրի՝ Աշրաֆ Գանի Ահմաձայի երդմնակալությունից անմիջապես հետո նախագահը երդմնակալության կբերի վարչապետ Աբդուլլային և երկու փոխնախագահի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը