Իրանի միջուկային խնդրով բանակցությունները կվերսկսվեն երկու շաբաթվա ընթացքում
Իրանի ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ բանակցություններն իրանական միջուկային խնդրով Թեհրանի և «վեցնյակի» միջև կվերսկսվեն Եվրոպայում երկու շաբաթից։ Ինչպես հայտարարել է Արաքչին հարցազրույցում, բանակցողների միջև դեռևս մնում են «տարաձայնություններ մի շարք կարևոր հարցերի շուրջ»։
«Մենք հնարավորություն ունեինք հասնելու փոխըմբռնման առավել կառուցողական մթնոլորտում, սակայն առկա են տարաձայնություններ կարևոր հարցերում», – հայտարարել է Արաքչին։
Հիշեցնենք՝ 2013 թվականի նոյեմբերին Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա) հուլիսի 20-ին Իրանի միջուկային ծրագրի փաստաթղթի շուրջ պայմանավորվել էին բացառապես խաղաղ նպատակների համար՝ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Հետագայում ժամկետը հետաձգվել է մինչև նոյեմբեր։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։