էն օրը մի մարդու նկար տեսա, նկարի տակ բացատրված էր, որ էդ մարդը 22 տարի մենակ, ձեռքով իրենց գյուղից դեպի քաղաք ճանապարհ է փորել: Որ էդ մարդու կինը հիվանդ է եղել, շտապ օգնությունը ուշացել է, որովհետև գոյություն ունեցող ճանապարհը երկար է եղել, մոտ 70 կիլոմետր, ու որ էլ նման բան չկրկնվի, էդ մարդը էդ ճանապարհը փորել է, ու հիմա 70-ի փոխարեն՝ ՄԵԿ կիլոմետր է ընդամենը ճանապարհի երկարությունը:
Բավական հուզիչ պատմություն է , չէ՞:
Բայց էստեղ այլ հարց է ծագում՝ եթե մի հոգին 22 տարում սարքել է ճանապարհը ԳՅՈՒՂԻ համար, ապա 22 հոգին մի տարում կսարքեին: 264 հոգին՝ մի ամսում: Ճանապարհը ամբողջ գյուղին էր պետք, չէ՞:
Դե, կարող եք առարկել, որ էդ երկրում պետական ինստիտուտներ կան, շինտեխնիկա էլ կունենան դրանք, թող պետությունը սարքեր: Բայց դե, եկեք ենթադրենք, որ էդ երկրի պետական պաշտոնյաներն էլ են հանրապետական հայացքների տեր, ժամանակ չունեն, իրենց ազգային հերոսների մասին գրքեր են կարդում ու միջոցառումներ կազմակերպում:
«Ճանապարհն ամբողջ գյուղին էր պետք, չէ՞»

Ճանապարհն ամբողջ գյուղին էր պետք , չէ՞։
Զորիկ Գալստյան