Օրենքների նախագծեր, որոնք պետք է ներկայացվեին նախարարի չկայացած ասուլիսին
Սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկման է ներկայացրել Հանրային դրամական պահանջների վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Նախագիծը (այսուհետ` Նախագիծ), ինչպես նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը» (այսուհետ` Հայեցակարգ): Արդարադատության նախարարն իր զեկույցում բովանդակ ներկայացրել է նաև«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Կառավարության նիստից հետո նախատեսված էր արդարադատության նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ, որտեղ պիտի ներկայացվեին Նախագիծը և Հայեցակարգը: Ճեպազրույցը չկայացավ, ուստի, ինչպես և Արդարադատության նախարարը խոստացել էր, ներկայացնում ենք կարևոր օրինագծերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
Իր զեկույցում արդարադատության նախարարն անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին` ընդգծել է, որ ներկայում հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նախագծով նախատեսվում է հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական ընթացակարգ, այն դեպքում, երբ ֆիզիկական անձի նկատմամբ առկա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկ և ավել տուգանք նախատեսող անբողոքարկելի վարչական ակտ, ինչպես նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջով անբողոքարկելի դարձած վարչական ակտի հարկադիր կատարումը հնարավոր է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձմամբ, հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման դատական կարգով, ինչը կհանդիսանա մարդու իրավունքների դատական պաշտպանության երաշխիք: Քանի որ այդ դեպքերում, հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետևանքների, ընդհուպ սեփականության իրավունքի սահմանափակման, ուստի անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորինս լայն երաշխիքներ ստեղծել՝ դատական ընթացակարգի միջոցով ապահովելով սեփականության իրավունքի սահմանափակման գործընթացքում հավասարակշռվածությունը:
Նախարարի խոսքով` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջի հայցով հայցվորը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձել ուժի մեջ մտած վարչական ակտով նախատեսված գումարը: Ընդ որում, հայց ներկայացնելիս պետք է ապացույցներ ներկայացվեն վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ անբողոքարկելի դառնալու, ինչպես նաև գումարն արտադատական կարգով բռնագանձելու անհնարինության մասին:
Հովհաննես Մանուկյանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լուծվել է նաև վարչական ակտի մասին ծանուցման խնդիրը, որի համաձայն՝
հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման միայն այն դեպքում, երբ վարչական ակտը առձեռն հանձնվել է վարչական ակտի հասցեատիրոջը,
ինչպես նաև նախագծով սահմանված պատշաճ ծանուցման այլ ձևերով, եթե հասցեատերն է խնդրել դրանք օգտագործել:
սահմանվել է նաև վարչական մարմնի պարտականությունը դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելիս կցել ոչ միայն վարչական ակտը, այլև այն հասցեատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույցը: Ընդ որում, եթե հարկադիր կատարողը կատարողական վարույթի ընթացքում պարզում է, որ առկա չէ վարչական ակտը ստանալը հավաստող ապացույց, փաստաթղթերը վերադարձնում է վարչական մարմնին:
Արդարադատության նախարարն ընդգծել է, որ Նախագծով մեծ տեղ է հատկացված ծանուցման և անձի լսված լինելու իրավունքի պաշտպանության հիմնախնդիրներին՝ բացառելով կատարողական գործողությունների իրականացումը` առանց այդ իրավունքների պահպանության: Մասնավորապես` Նախագծով կարգավորվել է նաև վարչական մարմնի կողմից արգելանքի մասին որոշում կայացնելու և այն հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու ընթացակարգը և պայմանները:
Նախարարի խոսքով՝ փոփոխություն է կատարվել նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման չափի մեջ: Ներկայում Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձվում է 5000 դրամ, սակայն հաճախ բռնագանձվող գումարը 5000 դրամից պակաս կարող է լինել: Կատարված փոփոխության արդյունքում, այն դեպքում, երբ բռնագանձվող գումարը 5000 դրամից պակաս է, կատարողական գործողությունները համար ծախսը կբռնագանձվի այդ չափով:
Ամփոփելով զեկույցի վերոնշված հատվածը՝ արդարադատության նախարարը վստահեցրել է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայում առկա բացերը և խնդիրները:
Արդարադատության նախարարը կառավարության նիստում քննարկմանն է ներկայացրել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը` «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ:
Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշել է, որ Քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է կատարում ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման որոշումների կայացման մակարդակում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման գործընթացներում, որոնք կարևորագույն նախապայմաններ են հասարակության կայուն զարգացման համար: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հանրային սեկտորի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը հայեցակարգ է մշակել, որով հետևյալ լուծումներն են առաջարկվում:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դասակարգել երկու խմբի՝ միավորում և հիմնադրամ.
1) Միավորումը հնարավորություն կտա միավորել և՛ իրավաբանական անձանց, և՛ ֆիզիկական անձանց: Միաժամանակ կստեղծվեն նաև սահմանափակ մասնակցությամբ միավորումներ, որոնք գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական ձևն են.
2) Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներըմիջազգային պրակտիկայում համարվում են քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովող առավել գործուն միջոցներից մեկը: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հիմնական առանձնահատկություններ են՝
ա) Հիմնադրամի ստեղծման համար նվիրաբերված դրամական միջոցները կարող է անմիջականորեն օգտագործվել միայն պետական պարտատոմսեր գնելու միջոցով.
բ) Հիմնադրամն անցնում է տարեկան պարտադիր աուդիտ, իսկ նվիրաբերված դրամական միջոցների հետ կապված բոլոր գրառումներն ու գործարքները հասանելի և բաց են դոնորների և հասարակության բոլոր շահագրգիռ անդամների համար.
գ) Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո հիմնադրամը պետք է հաշվետվություն հրապարակի իր կայքում և www.azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում՝ կցելով նաև աուդիտի եզրակացությունը:
դ) Կամավորականություն. Անհրաժեշտ է սահմանել կամավորական աշխատանքի մասին նորմատիվ կարգավորումները, այն հայտարարագրելու կարգը և ժամկետները, կամավորներին գործուղման ուղարկելու, ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև տարվա ավարտին այդ մասին ամփոփ հաշվետվություն ներկայացնելու և տեղեկությունները հրապարակելու կարգը.
ե) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, որը պետք է բխի կազմակերպության կանոնադրական նպատակներից.
զ) Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականությունը. Անհրաժեշտ է սահմանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ձևերը և բովանդակությունը և պարտադիր պայման նախատեսել պաշտոնական հրապարակումների կայքում հրապարակելը.
է) Պետական դրամաշնորհների մասին առցանց տվյալների շտեմարան. ֆինանսավորման գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել առցանց տվյալների շտեմարան (այսուհետ՝ շտեմարան), որը կպարունակի տեղեկություններ տրամադրված դրամաշնորհների, ծրագիրն իրականացրած կազմակերպությունների մասին, կպարունակվեն հղումներ այն կայքին, որտեղ տեղադրված են դրանց տարեկան հաշվետվությունները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Օրենքների նախագծեր, որոնք պետք է ներկայացվեին նախարարի չկայացած ասուլիսին
Սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկման է ներկայացրել Հանրային դրամական պահանջների վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Նախագիծը (այսուհետ` Նախագիծ), ինչպես նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը» (այսուհետ` Հայեցակարգ): Արդարադատության նախարարն իր զեկույցում բովանդակ ներկայացրել է նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Կառավարության նիստից հետո նախատեսված էր արդարադատության նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ, որտեղ պիտի ներկայացվեին Նախագիծը և Հայեցակարգը: Ճեպազրույցը չկայացավ, ուստի, ինչպես և Արդարադատության նախարարը խոստացել էր, ներկայացնում ենք կարևոր օրինագծերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
Իր զեկույցում արդարադատության նախարարն անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին` ընդգծել է, որ ներկայում հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նախագծով նախատեսվում է հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական ընթացակարգ, այն դեպքում, երբ ֆիզիկական անձի նկատմամբ առկա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկ և ավել տուգանք նախատեսող անբողոքարկելի վարչական ակտ, ինչպես նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջով անբողոքարկելի դարձած վարչական ակտի հարկադիր կատարումը հնարավոր է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձմամբ, հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման դատական կարգով, ինչը կհանդիսանա մարդու իրավունքների դատական պաշտպանության երաշխիք: Քանի որ այդ դեպքերում, հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետևանքների, ընդհուպ սեփականության իրավունքի սահմանափակման, ուստի անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորինս լայն երաշխիքներ ստեղծել՝ դատական ընթացակարգի միջոցով ապահովելով սեփականության իրավունքի սահմանափակման գործընթացքում հավասարակշռվածությունը:
Նախարարի խոսքով` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջի հայցով հայցվորը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձել ուժի մեջ մտած վարչական ակտով նախատեսված գումարը: Ընդ որում, հայց ներկայացնելիս պետք է ապացույցներ ներկայացվեն վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ անբողոքարկելի դառնալու, ինչպես նաև գումարն արտադատական կարգով բռնագանձելու անհնարինության մասին:
Հովհաննես Մանուկյանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լուծվել է նաև վարչական ակտի մասին ծանուցման խնդիրը, որի համաձայն՝
Արդարադատության նախարարն ընդգծել է, որ Նախագծով մեծ տեղ է հատկացված ծանուցման և անձի լսված լինելու իրավունքի պաշտպանության հիմնախնդիրներին՝ բացառելով կատարողական գործողությունների իրականացումը` առանց այդ իրավունքների պահպանության: Մասնավորապես` Նախագծով կարգավորվել է նաև վարչական մարմնի կողմից արգելանքի մասին որոշում կայացնելու և այն հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու ընթացակարգը և պայմանները:
Նախարարի խոսքով՝ փոփոխություն է կատարվել նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման չափի մեջ: Ներկայում Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձվում է 5000 դրամ, սակայն հաճախ բռնագանձվող գումարը 5000 դրամից պակաս կարող է լինել: Կատարված փոփոխության արդյունքում, այն դեպքում, երբ բռնագանձվող գումարը 5000 դրամից պակաս է, կատարողական գործողությունները համար ծախսը կբռնագանձվի այդ չափով:
Ամփոփելով զեկույցի վերոնշված հատվածը՝ արդարադատության նախարարը վստահեցրել է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայում առկա բացերը և խնդիրները:
Արդարադատության նախարարը կառավարության նիստում քննարկմանն է ներկայացրել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը` «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ:
Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշել է, որ Քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է կատարում ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման որոշումների կայացման մակարդակում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման գործընթացներում, որոնք կարևորագույն նախապայմաններ են հասարակության կայուն զարգացման համար: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հանրային սեկտորի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը հայեցակարգ է մշակել, որով հետևյալ լուծումներն են առաջարկվում:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դասակարգել երկու խմբի՝ միավորում և հիմնադրամ.
1) Միավորումը հնարավորություն կտա միավորել և՛ իրավաբանական անձանց, և՛ ֆիզիկական անձանց: Միաժամանակ կստեղծվեն նաև սահմանափակ մասնակցությամբ միավորումներ, որոնք գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական ձևն են.
2) Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները միջազգային պրակտիկայում համարվում են քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովող առավել գործուն միջոցներից մեկը: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հիմնական առանձնահատկություններ են՝