«Եկեք լինենք զգոն և հեռու ընդհարումներից՝ թե՛ ոստիկանության հետ և թե՛ վճարված պրովոկատորների»
Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ, րոպե առ րոպե մոտենում է հոկտեմբերի 10-ը: Հիմա անցկացվում են հանրահավաքներ երկրի տարբեր մարզերում, ավելի ու ավելի է թեժանում և օրհասական դառնում ՀՀ կառավարության կարգավիճակը: Սակայն պարզից էլ պարզ է, որ չկա արդարություն, և չկա ժողովրդավարական համակարգ:
Հարգելի՛ քաղաքացիներ, հանրահավաքների մասնակիցնե՛ր, աչալո՛ւրջ եղեք և չմատնվե՛ք պրովոկացիաների, մի՛ փորձեք նրանց հետ վիճաբանության մեջ մտնել, որովհետև հենց դա է նրանց ցանկությունը: Եկեք հասկանանք մի բան, որ խաղաղ հանրահավաքները ծեծկռտուքի և ձերբակալությունների են վերածվել պրովոկատորների միջոցով: Մի՛ տրվեք պահի ազդեցությանը: Մենք բոլորս ունենք նպատակ և մեր առջև դրված խնդիր, իսկ վերջնական արդյունքին հասնելը փորձությունների մի ամբողջ տարափ է: Եկեք լինենք զգոն և հեռու ընդհարումներից՝ թե՛ ոստիկանության հետ և թե՛ վճարված պրովոկատորների։

Երիտասարդների Կողքին ՀԿ աշխատակազմի ղեկավար
Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից