Օբաման բացառել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական որևէ գործողություն
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական որևէ գործողություն։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Օբաման նշել է, որ Վաշինգտոնն անում է հնարավորինը՝ կարգավորելու Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև փոխհարաբերությունները։
ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանը «ճիշտ ուղղությամբ կընթանա»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին, Օբաման ասել է. «Մենք հակադրություն չենք փնտրում, սակայն, երբ սեղանին մեր սկզբունքներն են, մենք պատրաստ ենք գործել ամենայն կոշտությամբ»։