2014թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 23:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանից կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել երկու անձ` 1958թ. ծնված Ս. Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով, և 1975թ. ծնված Ա.Փարսադանյանը՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գարեջրատուն-ռեստորանում առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև մեկ այլ քաղաքացի` ձեռքի շրջանում: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Սպանություն գարեջրատանը
2014թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 23:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանից կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել երկու անձ` 1958թ. ծնված Ս. Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով, և 1975թ. ծնված Ա.Փարսադանյանը՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գարեջրատուն-ռեստորանում առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև մեկ այլ քաղաքացի` ձեռքի շրջանում:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին