Ստեփան Մարգարյան. «Փոփոխություն իշխանության՝ նշանակում է սահմանադրության փոփոխության արգելում»
ԱյսօրՍիսիանում «եռյակի» հերթական մարզային հանրահավաքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ընդգծեց, որ այլևս հնարավոր չէ այսպես շարունակել՝ կարևորելով միասնաբար հանդես գալու անհրաժեշտությոեւնը:
«Երկիրը փլուզվում է: Փլուզվում է գործող իշխանության հետևողական սխալ քաղաքականության պատճառով»,-հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ ելնելով Հայաստանի այսօրվա վիճակից՝ իշխանություններին ներկայացվել է 12–կետանոց պահանջ, որից կախված էր երկրի հետագա ընթացքը:
Այդ 12 կետերից որևէ մեկի չկատարումը ԲՀԿ պատգամավորն անվանել է տվյալ բնագավառի փլուզում:
-Մենք տեսնում ենք այդ փլուզումները: Մենք ասում էինք, որ ամեն մեկը (կետերը) ազգային անվտանգության հարց է:
Պատգամավորը նշել է նաև, որ սահմանային լարվածություններն ինչ-որ իմաստով երկրի թուլության հետևանք են, որը պայմանավորված է իշխանությունների թուլությամբ թե՛ ներքին, թե՛ արտաքին ոլորտներում:
«Մենք ունենք այսօր իշխանություն, որի հետևողական քաղաքականության պատճառով տարիներ շարունակ ժողովրդի մեծամասնությունը պարզապես տոկոսի տակ է... Հերիք չէ՝ պետությունն է տոկոսի տակ կուտակված վարկերից, նաև ամեն մեկը մեզանից է պարտքի տակ: Հայաստանի յուրաքանչյուր նորածին այսօր լույս աշխարհ գալով՝ պարտք է»,-հայտարարեց Մարգարյանը՝ շեշտելով. «Սա ժողովրդի ապրելակերպ չի՛»:
Շարունակելով ելույթը՝ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ եթե չկա ցանկություն այդպես շարունակելու, ապա «պետք է թույլ չտալ այս իշխանությունների վերարտադրությունը, որի հատուկ ծրագիրը սահմանադրական փոփոխություններն են»:
Ստեփան Մարգարյանը իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նպատակը հետևյալ կերպ է ձևակերպել՝ «իշխանություն՝ առանց պատասխանատվության, և հավերժ»:
- Փոփոխություն իշխանության նշանակում է Սահմանադրության փոփոխության արգելում:
Ստեփան Մարգարյան. «Փոփոխություն իշխանության՝ նշանակում է սահմանադրության փոփոխության արգելում»
Այսօր Սիսիանում «եռյակի» հերթական մարզային հանրահավաքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ընդգծեց, որ այլևս հնարավոր չէ այսպես շարունակել՝ կարևորելով միասնաբար հանդես գալու անհրաժեշտությոեւնը:

7or.am