Աշխարհ

27.09.2014 14:38


Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը կարգադրություն է ստորագրել նոյեմբերի 9-ին իսպանական այդ շրջանի անկախության հանրաքվեն անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։ Հարցման մասնակիցներին՝ Կատալոնիայի բոլոր քաղաքացիներին, կառաջարկվի երկու հարցի պատասխանել՝ «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որպեսզի Կատալոնիան դառնա պետություն», և դրական պատասխանի դեպքում՝ «Արդյոք ցանկանո՞ւմ եք, որ պետությունն անկախ լինի»։

Հիշեցնենք՝ վաղ՝ սեպտեմբերի 18-ին, Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնելու բանաձևին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը