Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը
Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 29-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: Նախագահական նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը լրատվամիջոցների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը
Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 29-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:
Նախագահական նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը լրատվամիջոցների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան: