Թեհրանը մտադիր է շարունակել համագործակցությունը ՌԴ հետ միջուկային ոլորտում
Իրանի և «վեցնյակի» միջև միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու դեպքում ճանապարհ կբացվի Թեհրանի և Մոսկվայի միջև հետագա համագործակցության համար։ Այս մասին ուրբաթ Նյու Յորքում մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ պատասխանելով «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցի հարցին։
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցության պայմանավորվածություն ունենք ատոմային ոլորտում, – ասել է նա։ «Բուշեր» ատոմակայանի էներգաբլոկի կառուցումն ավարտվել է Ռուսաստանի կողմից։ Վառելիքը դրա համար նույնպես Ռուսաստանն է մատակարարում», – նշել է Ռոուհանին։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել Մոսկվայի հետ հետագա համագործակցությունը։