Լրահոս

27.09.2014 13:43


Թբիլիսին ցանկանում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց ոչ ինքնիշխանության կորստի հաշվին

Թբիլիսին ցանկանում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց ոչ ինքնիշխանության կորստի հաշվին

Վրաստանը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, բայց ոչ «ինքնիշխանության ու անկախության» հաշվին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի համաքաղաքական քննարկմանը։ Նրա խոսքերով՝ այդ նպատակով Թբիլիսին նոր կուրս է վերցրել Մոսկվայի նկատմամբ։

«Ռուսաստանի նկատմամբ մենք նոր մոտեցում ենք ընտրել՝ տարբերվող մեր նախորդներից։ Մենք հետևում ենք ռազմավարությանը՝ հիմնված պատասխանատու, պրագմատիկ և կառուցողական հարևան լինելու ձգտման վրա», – ասել է նա։

Նրա խոսքերով՝ Թբիլիսին առանց «նախապայմանների» երկխոսություն է սկսել Մոսկվայի հետ առևտրական, տնտեսական և մշակութային կապերը վերականգնելու նպատակով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը