Լրահոս

27.09.2014 12:59


Ուկրաինայում ավարտվել է Ռադայի ընտրություններին կուսակցությունների գրանցումը

Ուկրաինայում ավարտվել է Ռադայի ընտրություններին կուսակցությունների գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ավարտել է քաղաքական կուսակցությունների գրանցումը և սահմանել համարներ, որոնց տակ նրանք «կտեղավորվեն» ընտրական քվեաթերթիկներում Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում։

Ընդհանուր առմամբ, համապետական բազմամանդատ ընտրատարածքներից 29 կուսակցություն է ներգրավված ընտրաթերթիկում։ Այդ թվում է Օլեգ Լյաշկոյի ծայրահեղական կուսակցությունը, որը հանդես կգա առաջին համարի ներքո։ ԿԸՀ–ն մերժել է գրանցել «Հայրենասիրական կուսակցությունը» և «Թոշակառուների կուսակցությունը»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը