Լրահոս

27.09.2014 15:52


Չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնի տեղեկացմամբ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս` քննիչին բանավոր հայտնել է Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գրավատանն իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը