Կարծիք

27.09.2014 11:33


Նինա Մարգարյան

Նինա Մարգարյան

Այլևս անտանելի է այն բարոյահոգեբանական վիճակը, որն այս մի քանի տարվա ընթացքում մեր երկրում ձևավորել են և շարունակում են ձևավորել գործող իշխանությունները: Ստրկամտություն, սուտ, վախ… սրանով է վարակում մեր հասարակությանը գործող ռեժիմը:

Մենք արդեն այնքան ենք կորցրել մեր դեմքը, որ աղ ու հացով ենք դիմավորում մի մարդու, ում տան բակում այս երկրի համար արյուն թափած ազատամարտիկ է սպանվել:

Ժողովո՛ւրդ, արդյոք չե՞ք նկատում, որ գնալով մենք կորցնում ենք մեր բոլոր հոգևոր արժեքները և կենդանիների վերածվում: Արդյոք չե՞ք տեսնում, որ վերջին մի քանի տարվա ընացքում գործող իշխանությունները թե՛ հեռուստաէկրաններից, թե՛ զանգվածային այլ լրատվամիջոցներով, թե՛ տարբեր միջոցառումներ կազմակերպելով և թե՛ անարժան մարդկանց պաշտոններ բաժանելով՝ քարոզում են, որ կողքինին «քցելը» նորմալ է, կնոջը ծեծելը թույլատրվում է, որ երեխայի ապագան 5000 դրամով վաճառելու մեջ վատ բան չկա, որ հանցագործների առջև խոնարհվելը ճիշտ է, և որ բացի փողից՝ ոչ մի սրբություն այլևս չի մնացել, իսկ թալանը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով:

Ժողովո՛ւրդ, խնդրում եմ, ուշքի՛ արի, այս ամենին պետք է վերջ դնել, քանի որ դեգրադացվելը շատ հեշտ է, իսկ ահա մարդկային դեմքը հետ վերադարձնելու համար տարիներ և ահռելի ջանքեր են պահանջվում: Վստա՛հ եղեք՝ քանի դեռ իշխանությունը շարունակում է այս ռեժիմը, մենք ապրելու ենք ստի և վախի մթնոլորտում, և օրեցօր է՛լ ավելի ենք դեգրադացվելու:

Իսկ արդյոք դա՞ է այն ապագան, որը մենք ընտրում ենք:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը