Լրահոս

27.09.2014 22:04


«U2»–ին խիստ քննադատության են ենթարկել «անվճար» ալբոմի համար

«U2»–ին խիստ քննադատության են ենթարկել «անվճար» ալբոմի համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին լույս տեսավ հայտնի «U2» խմբի երկար սպասված «Songs Of Innocence» ալբոմը։ Խումբն այն անվճար տրամադրեց iTunes-ի բոլոր բաժանորդներին։

Սակայն երաժիշտների այս քայլը միանշանակ չընդունվեց ռոք երաժշտության աշխարհում։ «U2»-ն արժանացավ խիստ քննադատության։ Մասնավորապես, Օզի Օզբորնի կինը՝ Շերոն Օզբորնը, «Թվիթերի» իր էջում մի շարք կտրուկ հայտարարություններ արեց։ Նա երաժիշտներին և «Apple» ընկերությանը մեղադրեց մեծամտության համար, իսկ «անվճար» ալբոմը որակեց որպես անձնական տարածքի ներխուժում։

Այս խորագրի վերջին նյութերը