Կարծիք

27.09.2014 10:44


Արդար պայքարին չեք սատարում, մի՛ էլ խանգարեք

Արդար պայքարին չեք սատարում, մի՛ էլ խանգարեք

Հասարակության լայն շերտերում բուռն քննարկման առիթ է հանդիսանում ոչ իշխանական ուժերի պայքարի ֆորմատը։ Ոմանք, հասկանալով հարցի լրջությունը՝ երկրում առկա խնդիրների լուծում, ՀՀ քաղաքացու կյանքի բարելավում, սատար են կանգնում այդ ուժերին, իսկ այն հատվածը, որն ինչ-որ կերպ օգտվում է իշխանական կերակրատաշտակից, ակտիվ լծվել է ոչ իշխանական ուժերի գործողությունների քննադատմանը։ Ուղղակի այդ մարդկանց պետք է հիշեցնել, որ այս տարիների ընթացքում, ինչ «իշխանություն պատվո հարթակը» գերեվարած ՀՀԿ-ն գործում է իրեն հարիր գործելաոճով, մեր ՀԱՅՐԵՆԻՔՆ ուղղակիորեն օրեցօր մոտենում է անդունդի եզրին։ Դրա վառ վկայությունն են արտագաղթի ահագնացող տեմպերը, աղքատության աճը, գործազրկության մակարդակը, տնտեսության խոստացված աճը, որը երբևէ չի եղել, և այսպես շարունակ։ Հիմա՝ ինչ է մնում ենթադրել, որ կա հասարակության մի զանգված, որը, թքած ունենալով մնացած բոլորի վրա, քանզի փոքրիշատե կարողանում է գոյատևել, դեմ է դուրս եկել հիրավի արդար պայքարի ուղի բռնած ուժերին՝ չգիտակցելով, որ այդ կերպ «քար» են գցում իրենց ապագա սերնդի ապագայի վրա, քանի որ այսպես շարունակվելու դեպքում անգամ հույս չկա, որ երկրի վիճակը կբարելավի, իսկ երկրի վիճակը բարելավելու միակ և արդյունավետ տարբերակը արմատական փոփոխություններն են իշխանական համակարգում, ինչին և ձգտում են վերոնշյալ ուժերը՝ իրենց համակիրների հետ միասին, իսկ խանգարելը, անտեղի փնովելն այդ գործընթացը սեփական ես–ն ու արժանապատվությունը անարգելու ախտանիշ են։ Կոչ բոլոր–բոլոր ՀՀ քաղաքացիներին՝ անցյալո՛ւմ թողեք բոլոր ամբիցիաները՝ վերոնշյալ ուժերի հետ կապված. սա կուսակցական կամ սեփական շահերից բխող պայքար չէ, սա հայրենանվեր գործ է, որին պետք է բոլորով սատար կանգնենք։

Ես հոկտեմբերի 10-ին գնալու եմ Ազատության հրապարակ՝ պայքարելու սեփական բարեկեցիկ կյանքի և արժանապատիվ ապրելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը