Աշխարհ

27.09.2014 10:43


Լոնդոնի քաղաքապետը խնդրել է մետրոյի ուղևորներին զգույշ լինել ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ

Լոնդոնի քաղաքապետը խնդրել է մետրոյի ուղևորներին զգույշ լինել ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ

Բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը զգուշացրել է քաղաքի բնակիչներին, որ ավելի ուշադիր լինեն մետրոյում հնարավոր ահաբեկչության կապակցությամբ այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանն ուրբաթ երեկոյան կողմ է քվեարկել Իրաքում իսլամիստներին օդային հարվածներ հասցնելուն։ Դիմելով մետրոյի և հասարակական տրանսպորտի այլ միջոցների ուղևորներին՝ Ջոնսոնը նշել է. «Ես խնդրում եմ բոլոր լոնդոնցիներին, ինչպես միշտ, զգուշավորություն պահպանել և ոստիկանությանը հայտնել այն ամենի մասին, ինչը կասկած է հարուցում»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը