ԵՏՄ պայմանագրում ամրագրվել է «Ղարաբաղը Հայաստանի մաս չէ» սարգսյանական պատկերացումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է մաքսակետ տեղադրվի, քանի որ վերջինս դուրս է մնում ԵՏՄ տարածքից:
Դեռ գարնանից ՀՀԿ վերնախավի «հայրենասեր» անդամներն անընդմեջ հայտարարում էին, թե մաքսակետը բացառվում է, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մեկ տարածք են լինելու, եւ որեւէ այլ ձեւակերպում այդ հարցում չի կարող լինել:
Սակայն մայիսի 29-ին Աստանայում պարզ դարձավ, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու է միայնակ՝ առանց Ղարաբաղի:
Հիշեցնենք, որ այդ օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի (ըստ Ալիեւի նամակի բովանդակության): Իսկ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ որեւէ բառով չառարկեց:
Սակայն վերադառնալով Հայաստան՝ Սարգսյանը ՀՀԿ ջահելների հետ ծաղկաձորյան հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Միությանն անդամակցելու ճանապարհին որևէ խոչընդոտ չկա, և որ Լեռնային Ղարաբաղը Մաքսային Միություն չի մտնելու:
«Իսկո՞վէասել, որմենքՂարաբաղովենքմտնելուՄաքսայինմիություն: Այդպիսիբանչիեղելևչիէլկարողլինել, որովհետևՂարաբաղը,գոնեմերօրենսդրությամբ, գոնեմերպատկերացումներով,Հայաստանիմասչէայսօրկազմում: ԻսկորՄաքսայինմիությաննանդամակցելընպաստումէԼեռնայինՂարաբաղիխնդրիլուծմանը,սամիանշանակէ,- ասաց ՀՀԿ ղեկավարը, ապա նաև ավելացրեց,– իհարկե, Նազարբաևիհնչեցրածըտհաճէր, բայցդաորևէվնասչիկարողմեզտալ»:
Բայց մինչ Սերժ Սարգսյանը կհասներ Ծաղկաձոր ու կաներ այդ հայտարարությունը, Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Աստանայում տեղի ունեցածին, նշեց. «Բնականաբար, ԼեռնայինՂարաբաղըգտնվումէՀայաստանիհետմեկմաքսայինեւտնտեսականտարածքում, եւուզումեմշեշտել, որԵվրասիականտնտեսականմիությանօրակարգումսահմաններիհարցչկա: ԼեռնայինՂարաբաղիհարցըմերերկրիամենակարեւորագույնհարցնէ»:
Անգամ Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հայտարարությունից հետո էլ ՀՀԿ-ականները շարունակում էին պնդել, թե ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետի տեղադրումը բացառված է: Եվ ընդհանրապես, այդ հարցը քննարկման ենթակա չէ. պարզապես «մի քանի տեխնիկական հարցեր» են մնացել, որոնց լուծումից հետո ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի:
Իսկ հունիսի 10-ին, երբ ոչիշխանական ուժերի «քառյակը» հրապարակեց իր 12 պահանջները, վերջին՝ 12-րդ կետով իշխանություններից պահանջում էր չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով «Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ` միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:
Հիմա, փաստորեն, պարզվում է, որ վերոհիշյալ պայմանագրում տեղ են գտել Նազարբաեւի, Ալիեւի ցանկություններն ու Սարգսյանի պատկերացումները:
Կես տարի խոսում էին միայն «մի քանի տեխնիկական հարցերի» մասին, սակայն պարզվեց՝ ա՛յս «տեխնիկական» խնդիրն էր, որ փորձում էին լուծել:
Նրանք, ովքեր անդադար կրկնում էին, թե մաքսակետը բացառվում է, մաքսակետը բացառվում է, հետաքրքիր է՝ հիմա ի՞նչ են ասելու:
ԵՏՄ պայմանագրում ամրագրվել է «Ղարաբաղը Հայաստանի մաս չէ» սարգսյանական պատկերացումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է մաքսակետ տեղադրվի, քանի որ վերջինս դուրս է մնում ԵՏՄ տարածքից:
Դեռ գարնանից ՀՀԿ վերնախավի «հայրենասեր» անդամներն անընդմեջ հայտարարում էին, թե մաքսակետը բացառվում է, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մեկ տարածք են լինելու, եւ որեւէ այլ ձեւակերպում այդ հարցում չի կարող լինել:
Սակայն մայիսի 29-ին Աստանայում պարզ դարձավ, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու է միայնակ՝ առանց Ղարաբաղի:
Հիշեցնենք, որ այդ օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի (ըստ Ալիեւի նամակի բովանդակության): Իսկ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ որեւէ բառով չառարկեց:
Սակայն վերադառնալով Հայաստան՝ Սարգսյանը ՀՀԿ ջահելների հետ ծաղկաձորյան հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Միությանն անդամակցելու ճանապարհին որևէ խոչընդոտ չկա, և որ Լեռնային Ղարաբաղը Մաքսային Միություն չի մտնելու:
«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է,- ասաց ՀՀԿ ղեկավարը, ապա նաև ավելացրեց,– իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:
Բայց մինչ Սերժ Սարգսյանը կհասներ Ծաղկաձոր ու կաներ այդ հայտարարությունը, Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Աստանայում տեղի ունեցածին, նշեց. «Բնականաբար, Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի հետ մեկ մաքսային եւ տնտեսական տարածքում, եւ ուզում եմ շեշտել, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում սահմանների հարց չկա: Լեռնային Ղարաբաղի հարցը մեր երկրի ամենակարեւորագույն հարցն է»:
Անգամ Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հայտարարությունից հետո էլ ՀՀԿ-ականները շարունակում էին պնդել, թե ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետի տեղադրումը բացառված է: Եվ ընդհանրապես, այդ հարցը քննարկման ենթակա չէ. պարզապես «մի քանի տեխնիկական հարցեր» են մնացել, որոնց լուծումից հետո ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի:
Իսկ հունիսի 10-ին, երբ ոչիշխանական ուժերի «քառյակը» հրապարակեց իր 12 պահանջները, վերջին՝ 12-րդ կետով իշխանություններից պահանջում էր չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով «Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ` միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:
Հիմա, փաստորեն, պարզվում է, որ վերոհիշյալ պայմանագրում տեղ են գտել Նազարբաեւի, Ալիեւի ցանկություններն ու Սարգսյանի պատկերացումները:
Կես տարի խոսում էին միայն «մի քանի տեխնիկական հարցերի» մասին, սակայն պարզվեց՝ ա՛յս «տեխնիկական» խնդիրն էր, որ փորձում էին լուծել:
Նրանք, ովքեր անդադար կրկնում էին, թե մաքսակետը բացառվում է, մաքսակետը բացառվում է, հետաքրքիր է՝ հիմա ի՞նչ են ասելու:
Կիմա Եղիազարյան