Լրահոս

27.09.2014 09:52


Կազմակերպվում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի եզդիների համար

Կազմակերպվում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի եզդիների համար

«Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում իսլամիստական զինված ուժերի կողմից բռնությունների ենթարկված և փախստական դարձած եզդի ժողովրդին ուղարկելու համար: Կոչ ենք անում բոլորիդ միանալ, և ձեր, թեկուզ և փոքր, բայց մասնակցությունն ունենալ մեր բարեկամ եզդի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հարցում. սեպտեմբերի 28-ին` ժամը 11:00 - 16:00 Շահումյանի հրապարակի դիմացը գտնվող այգում։
Օգնության համար անհրաժեշտ պարագաների ցուցակն է.
- Սնունդ (յուղ, շաքարավազ, բրինձ, ալյուր, մակարոն)
- Մանկական կեր
- Մանկական հիգիենայի պարագաներ
- Հագուստ
- Կոշիկ (սպորտային, հարմարավետ)
- Ծածկոցներ
- Դեղորայք (առաջին բուժօգնության, հակաբիոտիկներ, շաքարախտով հիվանդների դեղեր և այլն)
Կարող եք նվիրաբերել նաև գումար, որով, սակայն, նույնպես գնվելու են վերոհիշյալ ցուցակի պարագաները և ապրանքի տեսքով ուղարկվեն:

Այս խորագրի վերջին նյութերը