«Գեբելսյան» քարոզչամեքենայի «շարժիչը» խփել է, բայց իրենք իրենց հայտնի կենդանու տեղ դրած՝ դեռ շարունակում են հուսահատ քայլերով փրկել անփոփոխ պատվիրատուին։
Սրանք մինչև վերջերս անընդհատ տարածում էին այն միտքը, թե, իբր, ՍերժՍարգսյանը քաղաքական դաշտում չարյաց փոքրագույնն է, և ուզում է հակաօլիգարխիկ պայքար մղել, սակայն կրակն է ընկել չար մարդկանց ձեռքը և չի կարողանում բարեշրջումներ իրականացնել։
Նույն քարոզչամեքենան նաև տարածում էր, թե պետք է ՀՀԿ ղեկավարին աջակցել, քանզի նա, բոլոր սխալներով հանդերձ, Հայաստանը տանում է դեպի լուսապայծառ ԵՄ–ի ուղղությամբ, իսկ ահա մյուս ուժերը հետադիմական են, քանի որ Ռուսաստանի հետ են տեսնում մեր ապագան։
Հիմա այս բոլոր հեքիաթները փուչիկի պես պայթել են, քանզի նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից ու Բաղրամյան 26–ից ուղղորդված ԶորիԳայկովիչի տխրահռչակ նամակից հետո բոլորը տեսան, թե ով է ՀՀ թիվ մեկ ու միակ ռուսամետը, ավելի ճիշտ՝ ռուսահպատակը։
Դե, իսկ Լիսկայի վերանշանակմամբ հերթական անգամ փչացան բոլոր այն ուժերը, լրատվամիջոցները և «փորձագետները», ովքեր Սարգսյանին կարգել էին հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ, ինչպես նաև լծվել էին նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների քարոզի գործին։
Կյանքը ցույց տվեց, որ գործող իշխանությունները տառապում են աշխարհաքաղաքականթափառաշրջիկությամբ, իսկ Սարգսյանի միակ հենարանը քրեաօլիգարխիկ օդիոզ շրջանակներն են՝ լիսկաները։ «Անկախներին» էլ վերապահված է ապուշություններով և տիեզերական մասշտաբի հեքիաթներ հորինելով՝ հին «նաղլը» շարունակելը և լիսկաների համար փաստաբանություն անելը։
Իսկ այն, որ «անկախ» լրատվամիջոցները հիմա ապուշություններով են զբաղված, տեսանելի է անգամ մտավոր հետամնացներին։
Այսպես, փորձելով փրկել սեփական դեմքն ու զուգահեռաբար շարունակել հին հեքիաթները՝ «1in.am»–ը և մյուս «Մուտիտ.am»–ները Լիսկայի նշանակմանը փորձում են տալ աշխարհաքաղաքական տեսք, թե, իբր, Սյունիքի մարզպետի նշանակման հարցը լուծվել է Օբամա–Պուտին հարթության մեջ։
«Լիսկայինշանակումըդրսիխաղիմիմասէ, ըստէության՝վերջինարևմտյանվոյաժներինհակակշռողմաս: ՍերժՍարգսյանըմեկնեցՆԱՏՕ-իգագաթաժողովին, իսկհետոոչթեմեկնեցՄոսկվա՝հավասարակշռելու, ինչպեսլինումէսովորաբար, այլՎաշինգտոն՝ՄԱԿ-իգագաթաժողովին: ... ԱյսպայմաններումԼիսկայինշանակումըօպերատիվքայլէհիշեցնում, հատկապեսորնիստիօրակարգինախագծումնմանհարցչիեղել: ՍերժՍարգսյանը,հավանաբար,հենցՆյուՅորքիցկարիքէզգացելՄոսկվայինցույցտալու, որՀայաստանումոչինչչիփոխվել»,– «գեոպոլիԾիկ» մուտիլովկա և ցնդաբանություն է ներկայացնում Բաղրամյան 26–ի ոչ պաշտոնական խոսնակ Արման Բաբաջանյանի կայքը։
Փաստորեն, ըստ այդ կայքի «վերլուծաբանի»՝ Լիսկան Պուտինի «մարդն» է, և Սերժը նրան վերանշանակել է Կրեմլի սիրտը շահելու համար։ Այսինքն, ստացվում է, որ Լիսկան միջազգային մասշտաբի գործիչ է։ Բա, իսկ դուք ասում եք ...
Խե՜ղճ Սերժ Սարգսյան. սիրտը ՆԱՏՕ է ուզում, բայց որպեսզի ռուսները չբարկանան, Լիսկային ստիպված նշանակում է մարզպետ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Նախագահականի «պոլիտԾիխնոլոգները» պայթած «1in.am»–ի միջոցով, իբր, ուզում են ասել, թե Սարգսյանն ի՞նչ կապ ունի. գլոբալ խաղացողների մատն է խառը Լիսկայի հարցում, իսկ մեղավորն էլ, ըստ իրենց, ոչիշխանական ուժերն են, որ Հայաստանը չտարան Ուկրաինայի ճանապարհով։ Ահա այսպիսի ձոնապուշության։
Թե քանի՞ չորքոտանու նրանք կկարողանան համոզել, որ Լիսկան Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հետևանք է, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկելու համար վերանշանակված մահապարտ, արդեն չորրորդական հարց է։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ լիսկաներից ավելի լիսկա են բոլոր այն «անկախ» լրատվամիջոցներն ու հաճախորդները, ովքեր ամեն գնով ուզում են արդարացնել ու ջրից չոր դուրս բերել ՀՀԿ ղեկավարին։
Այդ մարդիկ ավելի մեծ հանրային վտանգ են ներկայացնում, քան բուն լիսկաները, քանզի վերջիններս հրաման կատարող հանցագործներն են, իսկ ահա «առաջադեմ» ներկայացող «անկախները»՝ կատարված, կատարվող և կատարվելիք հանցագործություններին գաղափարական տեսք տվողներ ու հանցագործությունը պարտակողներ։
Ձոն ապուշության
«Գեբելսյան» քարոզչամեքենայի «շարժիչը» խփել է, բայց իրենք իրենց հայտնի կենդանու տեղ դրած՝ դեռ շարունակում են հուսահատ քայլերով փրկել անփոփոխ պատվիրատուին։
Սրանք մինչև վերջերս անընդհատ տարածում էին այն միտքը, թե, իբր, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում չարյաց փոքրագույնն է, և ուզում է հակաօլիգարխիկ պայքար մղել, սակայն կրակն է ընկել չար մարդկանց ձեռքը և չի կարողանում բարեշրջումներ իրականացնել։
Նույն քարոզչամեքենան նաև տարածում էր, թե պետք է ՀՀԿ ղեկավարին աջակցել, քանզի նա, բոլոր սխալներով հանդերձ, Հայաստանը տանում է դեպի լուսապայծառ ԵՄ–ի ուղղությամբ, իսկ ահա մյուս ուժերը հետադիմական են, քանի որ Ռուսաստանի հետ են տեսնում մեր ապագան։
Հիմա այս բոլոր հեքիաթները փուչիկի պես պայթել են, քանզի նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից ու Բաղրամյան 26–ից ուղղորդված Զորի Գայկովիչի տխրահռչակ նամակից հետո բոլորը տեսան, թե ով է ՀՀ թիվ մեկ ու միակ ռուսամետը, ավելի ճիշտ՝ ռուսահպատակը։
Դե, իսկ Լիսկայի վերանշանակմամբ հերթական անգամ փչացան բոլոր այն ուժերը, լրատվամիջոցները և «փորձագետները», ովքեր Սարգսյանին կարգել էին հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ, ինչպես նաև լծվել էին նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների քարոզի գործին։
Կյանքը ցույց տվեց, որ գործող իշխանությունները տառապում են աշխարհաքաղաքական թափառաշրջիկությամբ, իսկ Սարգսյանի միակ հենարանը քրեաօլիգարխիկ օդիոզ շրջանակներն են՝ լիսկաները։ «Անկախներին» էլ վերապահված է ապուշություններով և տիեզերական մասշտաբի հեքիաթներ հորինելով՝ հին «նաղլը» շարունակելը և լիսկաների համար փաստաբանություն անելը։
Իսկ այն, որ «անկախ» լրատվամիջոցները հիմա ապուշություններով են զբաղված, տեսանելի է անգամ մտավոր հետամնացներին։
Այսպես, փորձելով փրկել սեփական դեմքն ու զուգահեռաբար շարունակել հին հեքիաթները՝ «1in.am»–ը և մյուս «Մուտիտ.am»–ները Լիսկայի նշանակմանը փորձում են տալ աշխարհաքաղաքական տեսք, թե, իբր, Սյունիքի մարզպետի նշանակման հարցը լուծվել է Օբամա–Պուտին հարթության մեջ։
«Լիսկայի նշանակումը դրսի խաղի մի մաս է, ըստ էության՝ վերջին արևմտյան վոյաժներին հակակշռող մաս: Սերժ Սարգսյանը մեկնեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, իսկ հետո ոչ թե մեկնեց Մոսկվա՝ հավասարակշռելու, ինչպես լինում է սովորաբար, այլ Վաշինգտոն՝ ՄԱԿ-ի գագաթաժողովին: ... Այս պայմաններում Լիսկայի նշանակումը օպերատիվ քայլ է հիշեցնում, հատկապես որ նիստի օրակարգի նախագծում նման հարց չի եղել: Սերժ Սարգսյանը, հավանաբար, հենց Նյու Յորքից կարիք է զգացել Մոսկվային ցույց տալու, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել»,– «գեոպոլիԾիկ» մուտիլովկա և ցնդաբանություն է ներկայացնում Բաղրամյան 26–ի ոչ պաշտոնական խոսնակ Արման Բաբաջանյանի կայքը։
Փաստորեն, ըստ այդ կայքի «վերլուծաբանի»՝ Լիսկան Պուտինի «մարդն» է, և Սերժը նրան վերանշանակել է Կրեմլի սիրտը շահելու համար։ Այսինքն, ստացվում է, որ Լիսկան միջազգային մասշտաբի գործիչ է։ Բա, իսկ դուք ասում եք ...
Խե՜ղճ Սերժ Սարգսյան. սիրտը ՆԱՏՕ է ուզում, բայց որպեսզի ռուսները չբարկանան, Լիսկային ստիպված նշանակում է մարզպետ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Նախագահականի «պոլիտԾիխնոլոգները» պայթած «1in.am»–ի միջոցով, իբր, ուզում են ասել, թե Սարգսյանն ի՞նչ կապ ունի. գլոբալ խաղացողների մատն է խառը Լիսկայի հարցում, իսկ մեղավորն էլ, ըստ իրենց, ոչիշխանական ուժերն են, որ Հայաստանը չտարան Ուկրաինայի ճանապարհով։ Ահա այսպիսի ձոն ապուշության։

Սևակ Մինասյան