Դանիան մտադիր է 7 ռազմական ինքնաթիռ ուղղել Իրաք՝ ԻՊ դեմ պայքարի համար
Դանիան որոշել է Իրաք 7 F-16 ինքնաթիռ ուղղել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Հելլե Թորնինգ–Շմիթը։
Դանիան միացել է ԻՊ դեմ ձևավորված կոալիցիային։ Վարչապետը ստացել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը՝ ուղարկել չորս ռազմական ինքնաթիռ և երեք լրացուցիչ մեքենա՝ սպասարկող անձնակազմով, ընդհանուր՝ 250 մարդ։ Նա նշել է նաև, որ խորհրդարանում այդ հարցով քվեարկություն կանցնի, որի ամսաթիվը դեռևս պարզ չէ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։