Լրահոս

26.09.2014 16:06


Թուրքիան հերքել է գերմանական մամուլի հաղորդագրությունը Անկարայի՝ միջուկային զենք արտադրելու վերաբերյալ

Թուրքիան հերքել է գերմանական մամուլի հաղորդագրությունը Անկարայի՝ միջուկային զենք արտադրելու վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ–ն հերքել է գերմանական մամուլի տեղեկատվությունը, թե Անկարան միջուկային զենք է մշակում՝ նշելով, որ դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Ինչպես նշում է թուրքական մամուլը, համապատասխան նյութը հայտնվել է «Welt» թերթում սեպտեմբերի 22-ին։

ԱԳՆ–ն նշել է նաև, որ «այդպիսի տեղեկատվության հայտնվելը մի երկրի մամուլում, որն, ինչպես Թուրքիան, ՆԱՏՕ–ի անդամ է, և կոլեկտիվ անվտանգության համակարգի մասնակից, զարմանք է առաջացնում»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը