Լրահոս

26.09.2014 15:47


Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Մոսկվայի Դինամոյի ղեկավարության հետ

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Մոսկվայի Դինամոյի ղեկավարության հետ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունեց Ռուսաստանի Դաշնության բասկետբոլի «Դինամո» կենտրոնական ակումբի պատվավոր նախագահ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Գոմելսկուն, գործադիր տնօրեն Սերգեյ Սկորոչկինին և բասկետբոլի տղամարդկանց Մոսկվայի «Դինամո» ակումբի նախագահ Գոռ Խեչոյանին:

Հանդիպում անցավ բավական ջերմ մթնոլորտում: Հրաչյա Ռոստոմյանը հյուրերին պատմեց հայկական բասկետբոլում կատարվող աշխատանքների մասին: Քննարկվեցին Հայաստանում բասկետբոլի զարգացմանը ուղղված մի շարք ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն 2014-15թթ. ընթացքում: «Դինամոյի» ղեկավարները նշեցին, որ Հայաստանում բասկետբոլի նկատմամբ առկա հետաքրքրությունը եւ մասսայականությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում մարզաձեւի զարգացման համար:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ավելի սերտորեն համագործակցել, հանդիպումներ կազմակերպել թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում:

Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը