Տնտեսական

26.09.2014 15:19


Հրաչ Բերբերյան. «Կարտոֆիլի կգ–ն՝ 200-300 դրամ»

Հրաչ Բերբերյան. «Կարտոֆիլի կգ–ն՝ 200-300 դրամ»

Այսօրվա ասուլիսին Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշել է, որ Արարատյան դաշտավայրն առանց ջրի է մնացել, քանի որ ջրամբարներում ջուր չկա՝ պարզաբանելով.

«Չգիտեմ՝ ով է իրավունք տվել կառուցելու այդ հէկը, ինչո՞վ են զբաղվում համապատասխան մարմինները: Եթե Կառավարությունն ուզում է գյուղատնտեսություն ունենալ, ապա պետք է փակի այդ հէկը»։

Ըստ բանախոսի՝ ջրօգտագործումը պետք է ինքնաֆինանսավորվող լինի. «Քանի դեռ գյուղացիների հողերի ոռոգումը ջրօգտագործող միավորումից է կախված և այլընտրանք չունի, որպեսզի այլ ջրամատակարարի հետ աշխատի, ապա գյուղացին անջուր է մնալու»։

Բերբերյանը նշել է խոշոր գյուղատնտեսներին ինքնուրույն պայմանագրեր կնքելու հնարավորություն տալու կարևորությունը։ Ինչ վերաբերում է գյուղարտադրության որոշ ապրանքների, բանախոսը շեշտել է, որ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի լավ բերք է ստացվել, սակայն գինը կկազմի 200-300 դրամ կիլոգրամի համար։

Անդրադառնալով ցորենի ծավալներին՝ Բերբերյանն ասել է, որ այս տարի 12 հազար տոննայից ավելի է ներկրվել։ Իսկ հակակարկտային կայաններն, ըստ բանախոսի, արդյունավետ չեն գործում։

Այս խորագրի վերջին նյութերը