Տնտեսական

26.09.2014 14:46


Մարզահամերգային համալիրը ստացել է զորամասի կարգավիճակ. Կարեն Դեմիրճյանի անունն էլ հանվել է

Մարզահամերգային համալիրը ստացել է զորամասի կարգավիճակ. Կարեն Դեմիրճյանի անունն էլ հանվել է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը զորամասի կարգավիճակ է ստացել։ Այս մասին «7օր»–ին հայտնել է Համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

–Փաստաթղթերով՝ Համալիրի ֆինանսական հարցերը զորամասի հաշվեհամարով են գնում։ Նաև դարձնում են «Դոմ աֆիցեռով»։ Ողջ գույքը, որը պատկանում է Սպայի տանը, բերել–լցրել են Համալիր։ Փակ ռեժիմ է սահմանվել. որևէ մեկը չի կարող ազատ մուտք գործել այնտեղ։ Մնում է՝ Համալիրի վրա «կամուֆլյաժ» հագցնեն, ու պատկերը կամբողջանա,–ասել է Կ. Գրիգորյանը։

Բայց սա էլ դեռ ամենը չէ. Համալիրը նաև անվանափոխվել է։ Կ. Գրիգորյանի խոսքերով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պաշտոնական փաստաթղթերում արդեն նշվում է որպես Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր:

Ավելին՝ Կ. Գրիգորյանը պնդում է, որ թեև Համալիրի շահագործումը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, սակայն նույն այդ պաշտոնական փաստաթղթերով՝ այն պատկանում է Ֆինանսների նախարարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը