Հայտնի հնդիկ միլիարդատերը գրեթե ողջ ունեցվածքը տալիս է բարեգործությանը
Հայտնի հնդիկ միլիարդատեր, բրիտանական «Vedanta Resources» ընկերության սեփականատեր Անիլ Ագարվալը գրեթե ամբողջ ունեցվածքը տալիս է բարեգործությանը։ Այս մասին գրում է «The Financial Times»-ը։
«Այն, ինչ մենք ձեռք ենք բերել, պետք է ուղղվի հասարակության կարիքները հոգալուն։ Կյանքը միայն հարստություն դիզելը չէ»,–ասել է գործարարը։
Ագարվալը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը որոշում են կայացրել իրենց ունեցվածքի 75%-ը տրամադրել բարեգործական հիմնադրամներին։
Ըստ «Forbes»-ի՝ գործարարի ունեցվածքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Ագարվալը հնդիկ գործարարների վարկանշային ցուցակում 24-րդ տեղում է։