Լրահոս

26.09.2014 14:24


Բրյուսելը մտադիր չէ նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ դեմ

Բրյուսելը մտադիր չէ նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ դեմ

Եվրամիությունը չի դիտարկում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին հաղորդել է ԵՄ իտալական նախագահության աղբյուրը։

«ԵՄ երկրների դեսպանները հաջորդ շաբաթ քննարկելու են հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, սակայն ԵՄ–ի՝ ՌԴ դեմ նոր պատժամիջոցների կիրառման վերաբերյալ խոսք չի գնում», – նշել է դիվանագետը։ Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 30-ին ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովն իր գնահատականը կտա Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակի և խաղաղ ծրագրի իրականացման վերաբերյալ»։

Այս խորագրի վերջին նյութերը