Լրահոս

26.09.2014 14:00


Աբխազիայի կառավարությունը հրաժարական է տվել

Աբխազիայի կառավարությունը հրաժարական է տվել

Աբխազիայի նոր նախագահ Ռաուլ Հաջիմբան հինգշաբթի պաշտոնապես ստանձնելով իր լիազորությունները՝ ցրել է Կառավարությունը։ Այս մասին նա հայտարարել է Կառավարության նիստում։

«Կառավարության կազմը փոխվելու է, սակայն մենք չենք պատրաստվում բաժանել հասարակությունը «մերոնց» և «ուրիշների» միջև։ Ձեզանից յուրաքանչյուրի օգտակարությունն ակնհայտ է», – նշել է Հաջիմբան։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Դելբան նույնպես շնորհակալություն է հայտնել Կառավարության անդամներին։ Նույն այդ նիստում Հաջիմբան ընդունել է Դելբայի հրաժարականը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը