Իրանը և «վեցնյակը» շատ մոտ են միջուկային խնդրի լուծմանը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Նյու Յորքում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» «երբևիցե այդքան մոտ չեն եղել» միջուկային խնդրի գործարքում։ Այս մասին հաղորդում է «Ռեյթեր» գործակալությունը։
«Սակայն իրականությունն այն է, որ բանակցությունների եզրափակիչ փուլը... ամենադժվարն է։ Եկել է ժամանակը՝ վերջ դնելու այդ հակամարտությանը», – հայտարարել է Շթայնմայերը։
Հինգշաբթի Իրանի նախագահը հույս էր հայտնել, որ Իրանը և «վեցնյակը» կարող են համաձայնության հասնել կարճ ժամանակում՝ մինչև նոյեմբերի 24-ը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։