Քաղաքական

26.09.2014 11:38


«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների

Հասկանալով, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը վերարտադրվելու և ցմահ իշխանության մնալու նպատակ է հետապնդում, մի խումբ քաղաքացիներ ստեղծել են «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների։
Նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն եւ կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2014թ.-ին՝ համախմբելով քաղաքացիների, ովքեր հավատում եւ պայքարում են ներկայիս իշխանության վերարտադրման դեմ: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել սահմանադրական փոփոխության գործընթացի և Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման կասեցմանը՝ առաջնորդվելով ակտիվ դիմադրության, կամավորության և ոչ բռնի պայքարի սկզբունքներով։
Մենք բաց ենք համագործակցության և գաղափարների փոխանակման համար։
Նախաձեռնության անդամների հետ կարող եք կապնվել անձնական նամակ ուղարկելով Չեք անկացնի ֆեյբուքյան էջին կամ ուղարկելով նամակ՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։
Նախաձեռնությունը նաև բացել է բանկային հաշիվ և կոչ է անում հանրությանը նախաձեռնությանը օգնելու նպատակով ֆինանսական ներդրում կատարել: Նախաձեռնությունը ամեն ամիս հաշվետվություն կներկայացնի ֆինանսական հոսքերի և ծախսերի վերաբերյալ:
Բանկ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
ք. Երևան, Ամիրյան 23/1
ստացող՝ Գրիգորյան Արմեն/ Մանուկյան Հրայր
ստացողի դրամային հաշվի համարը՝ 163007070754 (AMD)
Beneficiary`s bank: ARMECONOMBANK
SWIFT: ARECAM 22
CHIPS NUMBER: 365362
Intermediary bank: Deutsche Bank Trust Company
Americas, New York, USA
SWIFT: US 33
Account No. 04419220 of Armeconombank (USD)
Beneficiary: Grigoryan Armen/ Manukyan Hrayr
Beneficiary`s account N: 163007070762 (USD)

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը