Լրահոս

26.09.2014 12:19


Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահրամ Շահինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են Արցախի և Հայաստանի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությանն առընչվող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության պահանջված լինելը եւ այն խորացնելու պատրաստակամությունը:

Այս խորագրի վերջին նյութերը